Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Հրեական հակասություններ, կամ՝ Երուսաղեմում գտնվել են Դավթի քաղաքի ավերակները

Հրեական հակասություններ, կամ՝ Երուսաղեմում գտնվել են Դավթի քաղաքի ավերակները
12.05.2014 | 11:44

Իսրայելցի հնագետ Էլի Շուքրոնը պեղումների ընթացքում պատ է հայտնաբերել, որը կառուցվել է 3800 տարի առաջ՝ 5 տոննա կշռող քարերից և գտնում է, որ Դավթի քաղաքի ավերակներն են, որ գտնվում են Հին քաղաքի պարիսպներից ներս: Շատերը, սակայն, նրան մեղադրում են, որ նա հույսը դնում է Աստվածաշնչի, ոչ թե գիտության վրա: Լուրը սենսացիա է առաջացրել, դա այդ ժամանակաշրջանում կառուցված ամենամեծ պարիսպն է:
Շուքրոնը փնտրում էր Դավթի քաղաքը 1995-ից, նա պնդում է, պարիսպը քաղաքի գոյության ապացույցն է, հին պարիսպը կառուցված է եղել եվուսների` Հուդայի մինչհրեական բնակչության կողմից քաղաքը սնուցող Գիհոն գետի համար: 800 տարի անց Դավիթը նվաճել է քաղաքը և տիրել գետին:
«Մենք բախվում ենք հնագիտական այնպիսի գտածոների հետ, որոնք բառ առ բառ համընկնում են Աստվածաշնչի գրությունների հետ»,- ասել է հնագետը` հավելելով, որ պարսպի մերձակայքում 3800 տարեկան խեցի է գտնվել:
Մեկ այլ հնագետ`Ռոնի Ռեյխը, որ պեղում է Շուքրոնի հետ նույն վայրում, պնդում է, որ խեցին պատկանում է Դավիթ թագավորի կառավարման, ոչ թե եվուսների ժամանակաշրջանին:

Դիտվել է՝ 1867

Մեկնաբանություններ